Չինաստանի Շենսի նահանգի Պուչեն շրջանում փորձարկվել է 1.5 տոննա տարողունակությամբ նոր քաղաքացիական անօդաչու թռչող սարք՝ АТ200-ը։ Ինչպես հայտնում է CCTV-ն, նոր դրոնի երկարությունը կազմում է 11.84 մետր։ Այն կարող է տեղավորել 10 խորանարդ մետր ընդհանուր ծավալով բեռներ։
Չինաստանի գիտությունների ակադեմիայի Տեխնիկական ջերմաֆիզիկայի ինստիտուտի մշակած դրոնը ներկայում հանդիսանում է միակ քաղաքացիական դրոնը՝ 1.5 տոննա կոմերցիոն բեռների տարողությամբ։
Անօդաչու սարքը կարող է զարգացնել ժամում 313 կմ արագություն, իսկ մարտկոցի լիցքավորումը կբավականացնի 8 ժամվա համար։
Այն կարող է լուծել բեռների տեղափոխման խնդիրը, առաջին հերթին դժվարհասանելի լեռնային շրջաններում։











































