Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, բայց ոչ հակառակորդի ընտրության. Պնախարար

Հայաստանի զինված ուժերն ունեն զարգացման բազմաթիվ ծրագրեր, և խնդիր է դրված այդ ծրագրերն ավելի թռիչքաձև զարգացնել: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Բազմաթիվ ծրագրեր կան թե սպառազինության, թե կրթական ծրագրերի, թե հասարակություն-բանակ կապի ամրապնդման, ծառայության նոր տեսակներ ներգրավելու առումով: Ազգային ժողովում արդեն քննարկված և քվեարկված «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքները բավականին լուրջ իրավական հիմք է ստեղծում բանակի արդիականացման, նոր ծրագրերի ներդրման համար»,- ընդգծել է նախարարը:

Նախարարը հավելել է, որ բանակի արդիականացմանը միտված աշխատանքները սկսել են գերագույն-գլխավոր հրամանատարի հանձնարարականից անմիջապես հետո և ամեն ինչ անելու են` ներկայացված կարճ ժամկետներում արդիականացման համալիր ծրագիր ներկայացնելու համար: «Կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը համախմբվի այդ ծրագրերի իրականացման շուրջ: Այստեղ խոսքը բոլորովին պետության ռազմականացման մասին չէ: Խոսքն այն մասին է, որ մենք` որպես հասարակություն, պետք է հասկանանք, որ մեզ նետված է լուրջ մարտահրավեր: Այսօրվա իշխանություններին կարելի է մեղադրել բազմաթիվ բաների մեջ, սակայն ոչ հակառակորդի ընտրության, նրա տեսակի, ոչ էլ տարածաշրջանի նկատմամբ այդ հակառակորդի անպատասխանատու վերաբերմունքի համար: Մենք այս պայմաններում պետք է հասկանանք, թե ինչպես ենք ամրապնդվում»,- ասաց Սարգսյանը:

Նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է ընդունի այն իրականությունը, որում ապրում է. «Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք: Պատմությունը ցույց է տալիս, որ բարդությունը հաճախ կոփում են, ավելի ուժեղացնում են: Այն ամենը, ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Մենք պետք է այս տրամաբանությամբ կառուցենք մեր զինված ուժերը, այս տրամաբանությամբ կառուցենք բանակ-հասարակություն կապը, և վստահ եմ, որ մենք անպայման հաջողելու ենք այդ ճանապարհին»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում