Պուերտո-Ռիկոյում և Ամերիկյան Վիրջինյան կղզիներում սեպտեմբերի 20-ին մոլեգնած «Մարիա» փոթորիկը սեպտեմբերի երկրորդ կեսին առաջացրել է էլեկտրաէներգիայի՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն անջատում: Այս մասին վկայում են Rhodium Group միջազգային վերլուծական կազմակերպության կատարած հետազոտության արդյունքները:
«Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք պատմական փաստաթղթերն այդպիսի ծավալի և ԱՄՆ-ում որևէ տեղ այդպիսի տևողությամբ էներգիայի անջատման օրինակներ փնտրելով և ոչինչ չենք գտել: Հաշվի առնելով առկա տվյալները՝ մենք կարծում ենք, որ «Մարիա» փոթորիկն առաջացրել է ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն էներգիայի անջատումը»,- հայտարարել են հետազոտողները:
Հաղորդվում է, որ փոթորկի զոհ է դարձել առվազն 36 մարդ: Փորձագետների հաշվարկով՝ փոթորկի վնասը պետությանը կարող է 95 մլրդ դոլար կազմել:











































