«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանին տեղափոխել են պատժախուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում աաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ Սերգեյ Կյուրեղյանին պատժախուց են տեղափոխել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից անմիջապես հետո: