«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պնախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե Մարուքյանը զինծառայությանը զուգահեռ սովորել է բուհում և այդ հնարավորությունը ձեռք է բերել ինչ-որ մութ կապերի շնորհիվ, ասաց.«Ես, իշխանության մեջ չլինելով, մութ պայմանավորվածություններ երբեւէ չեմ ունեցել: Իմ ընտանիքը հնարավորություն չի ունեցել, որ ես բուհ ընդունվելու համար պարապեմ, դրա համար սովորել եմ մասնավոր բուհում: Գերազանց սովորելու համար ինձ հնարավորություն է տրվել ծառայության տարիներին քննություն հանձնել: Դրանից հետո սովորել եմ կառավարման պետական ակադեմիայում, որտեղ իմ քննության ղեկավարը նախագահականից եղել է Վիգեն Սարգսյանը և հարցեր տալուց հետո, ինձ հինգ նշանակեց»,- ասաց Մարուքյանը:









































