Համացանցի օգտատերերը լրջորեն հետաքրքրվել են ճապոնական «Համարձակների փոթորիկ» ֆանտաստիկ մարտաֆիլմով: Սյուժեի համաձայն՝ գլխավոր հակառակորդն այլմոլորակայինների ռասսան է, որին ֆիլմում «ղրղըզ» են անվանում, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Սեպտեմբերի վերջին ֆիլմի թրեյլերը հրապարակվել էր YouTube-ում:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2050 թ.: Այդ ժամանակ «ղրղըզ» այլմոլորակայինները գրավել են Երկիրը և գործնականում ամբողջովին ոչնչացրել են մարդկային ռասսան: Ապագան փրկելու համար վերջին փրկվածները գնացել են անցյալ՝ ներխուժումը կանգնեցնելու և հրեշներին հաղթելու համար:
https://www.youtube.com/watch?v=vPVntoCNNwk












































