«Կասպերսկու լաբորատորիայի» վերլուծաբանները ներբեռնել են Equation Group ցանցահենային խմբավորման գաղտնի փաստաթղթերը և պատահաբար հասանելիություն ստացել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տվյալներին։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկիին։ Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին։
Կասպերսկիի խոսքով՝ աշխատակիցներն անմիջապես դիմել են իրեն։ Ընկերության ղեկավարը հրամայել է ջնջել ֆայլերը։ Համաձայն ընկերության հայտարարության՝ ոչ մի երրորդ կողմ հասանելիություն չի ստացել ԱԱԳ փաստաթղթերին։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Կասպերսկու լաբորատորիան» ռուսական իշխանությունների հրամանով մոդիֆիկացրել է իր սոֆթը՝ լրտեսման ու գաղտնի տեղեկատվության ստացման համար։










































