«Վերջերս հայտարարեցիք, որ Դիլիջանի ազգային պարկում 2014-17 թթ. ընթացքում եղել են 6000-ից ավելի ծառահատումների դեպքեր, այսինքն՝ 3 տարի շարունակ ապօրինի վառելափայտի բիզնեսի ներկայացուցիչները, որոնք երբեմն նաև համատեղությամբ պաշտոնյաներ են, հատել են անտառը:
Արդյոք կարո՞ղ ենք սրանից հետևություն անել, որ պատկան մարմինները, իրավապահ մարմինները և տեսչությունը ըստ էության ձախողել են անտառպահպանության իրենց աշխատանքը, և դուք ստիպված էիք դիմել մասնավոր պահնորդական ընկերության ծառայությանը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ոչ միայն այդ, այլև այլ տարածքների մասով Քննչական կոմիտեում հարուցված են մեծածավալ քրեական գործեր:
Մանրամասները՝ տեսանյութում:











































