«Ես չգիտեմ՝ իմ և Գրիգորյանների հարաբերությունների մասին ինֆորմացիան ով է ստեղծում, ով է տարածում, բայց լարվածություն չկա»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ, Արարատի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը:
Անդրադառնալով մամուլում գրված տեղեկատվությանը, որ ինքը ՀՀԿ մարզային կառույցի կանանց խորհրդի նախագահ է նշանակել Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանին, ով հետագայում կանչվել է մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ, վերջինս էլ Խաչատրյանին երկընտրանքի առջև է կանգնեցրել՝ կա՛մ մնում է տնօրեն, կա՛մ կանանց խորհրդի նախագահ, Ալիկ Սարգսյանը ասաց, որ Ռուզաննա Խաչատրյանի դիմումը հրաժարվելու մասին իր մոտ է, դրդապատճառները կապվում են 2 աշխատանքի անհամատեղելիության հետ:
«Ինքը որևիցե այլ պատճառ չի ներկայացրել, ինչի պատճառով հրաժարվում է կուսակցական աշխատանքը կատարելուց, բայց թե մարզպետի մոտ եղել է, մարզպետը նրան նման առաջարկ արել է, ես էդ մասին տեղյակ չեմ: Ինքը ինձ այդ մասին որևիցե բան չի ասել, ոչ էլ մարզպետն է ասել»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































