«Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, ով ունի 4 և ավելի երեխա և առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի»,- օրենքի կետերը ընթերցեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ խնդրելով հստակեցնել:
Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ասաց, որ խոսքը վերաբերում է զորահավաքին, ոչ թե պարտադիր զինվորական ծառայությանը, իսկ այս վերջինի հետ կապված որևէ էական փոփոխություն չի կատարվել՝ նախատեսված է նաև 2 և ավելի երեխա ունենալու հանգամանքը. «Դրանք տարբեր գործընթացներ են. մի բան է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը, բոլորովին այլ բան է զորահավաքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































