ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ընդգծելով Պաշտպանության մասին օրենքի գերկարևորությունը, նշեց, որ իրենք ակնկալում էին բոլոր քաղաքական ուժերի ակտիվ ներգրավվածություն այս օրենքի նախագծի շուրջ:
«Ապրիլյան պատերազմից հետո շատուշատ քաղաքական ուժեր բարձրաձայնում էին իրենց մտահոգությունները, որ մեր իրավական համակարգը պաշտպանության, անվտանգության ոլորտում պետք է էապես վերանայվի: Ժամանակը ցույց տվեց, որ մենք, ցավոք, նույն հետևողականությունը չենք դրսևորում, երբ քննարկում ենք կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն»,- հայտարարեց Կորյուն Նահապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































