«Այս նախագծով մենք կամայական որոշումներ ընդունելու լիազորություն ենք տալիս գերատեսչություններին»,- հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Պատգամավորի խորին համոզմամբ՝ սա հակասում է Սահմանադրությանը: «Այստեղ խախտվում է նաև հավասարության սկզբունքը, հեշտացնում ենք պատժի իրականացումը: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ կանխարգելելը, և վարչական բողոքների և դատական համակարգը չի կարող սպասարկել այսքան տուգանքներ»,- հավելեց Զեյնալյանը:
Պատգամավորի խոսքով՝ պետք է ստեղծել հետադարձ նամակ ուղարկելու հնարավորություն՝ նաև պաշտոնական փաստաթուղթ ուղարկելու պայմանով:
Մանրամասները՝ տեսանյութում:








































