Քեմբրիջի համալսարանը բաց հասանելիության է դրել բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի դոկտորական դիսերտացիան: Նրա «Ընդլայնվող տիեզերքի հատկությունները» աշխատանքին ծանոթանալ կարելի է համալսարանի արխիվի կայքում:
Քեմբրիջի ներկայացուցիչները նշել են, որ Հոքինգի՝ 1966 թ. գրված դիսերտացիան մեծ պահանջարկ է ունեցել, հայտնում է BBC News-ը:
Գիտնականը նշել է, որ հուսով է՝ դիսերտացիայի հրապարակումը «կոգեշնչի մարդկանց»: Ըստ Հոքինգի՝ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում պետք է հասանելիություն ունենա ոչ միայն իր, այլև յուրաքանչյուր մեծ գիտնականի աշխատանքներին:
«Զարմանալի է, որ այդքան շատ մարդ ցանկացել է ներբեռնել իմ դիսերտացիան: Հուսով եմ՝ նրանք չեն հիասթափվի, որ վերջապես հասանելիություն ունեն դրան»,- նշել է Հոքինգը:









































