Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոշոր դաջվածքներ է արել որովայնին և կողերին, որոնք ծածկել են աստղի որոշ նախկին դաջվածքներ։
Նա հայտնի է որպես դաջվածքների մոլի սիրահար։ Բիբերի որոշ դաջվածքներ կրոնական ենթատեքստ ունեն։
Դաջածքները փակել են նաև նրա կրծքավանդակը։ Պատկերն այնքան մասշտաբային է, որ դժվար է այնտեղ դետալներ առանձնացնելը։ Կրծքավանդակին նշմարվում է խաչ, առյուծ, արջ, սակայն հավանաբար պատկերը մեկ ամբողջական իմաստ է արտահայտում և կրկին կապված է կրոնական թեմայի հետ։












































