Wednesday, 01 07 2026
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար

Վրաստանը չդիմացավ. Թբիլիսիի կտրուկ նահանջը

Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները քաղաքապետ են ընտրվել Թբիլիսիում, Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում: Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութաիսիում, իշխող դաշինքի թեկնածուն ստացել է ձայների մեծամասնությունը` 48 տոկոսը, սակայն այստեղ անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Իր եվրոպական զարգացման մասին հայտարարած Վրաստանում նախօրեին անցկացված ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ չի տարել ոչ մի համայնքում, ինչը խոսում է միակուսակցական կառավարման վտանգի մասին:

ԱՄՆ Ազգային- դեմոկրատական ինստիտուտի(NDI) դիտորդները ցավով արձանագրել են այս փաստն` փաստելով ժողովրդավարության էական նահանջ: Խորհրդարանական մոդելի քողի տակ փաստացի ռեստավրացվում է կառավարման խորհրդային համակարգը, որտեղ իշխանությունն ապահովում է ոչ թե քաղաքական մրցակցային միջավայր, այլ` մեկ կուսակցության հաղթանակը: Վրացական ներքաղաքական կյանքն ունի տարածաշրջանային համատեքստ, եթե հաշվի առնենք` մի կողմից, ռուս-վրացական հակադրությունը, մյուս կողմից` Հարավային Կովկասի եվրաինտեգրման հեռանկարը` հենց վրացական գործոնի շնորհիվ: Այս երկու հարթության վրա շաբաթ օրը վրացական դեմոկրատիան արձանագրել է էական նահանջ` հարևան երկրի քաղաքական համակարգում արմատավորելով, այսպես կոչված, եվրասիականության էլեմենտներ:

Ռուս-վրացական հակադրությունը շատ դեպքերում քաղաքակրթական է ընկալվում և տեսանելի է, որ վերջին ընտրություններում Վրաստանն էապես կորցրել է իր հաղթաթուղթը:

Մյուս կողմից` վերջին տաս – տասնհինգ տարիներին Վրաստանի քաղաքական համակարգը որոշակիորեն էտալոնային էր համարվում Հայաստանի համար և դա օբյեկտիվ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը Հայաստանի համար կարևոր հարթակ է Եվրամիության ու հատկապես` ՆՍՏՕ-ի հետ համագործակցություն ծավալելու տեսանկյունից:

Վրաստանի ժողովրդավարական իմիջի կորուստը միայն բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա` մասնավորապես և տարածաշրջանում` առհասարակ: Չենք կարող չնկատել մեկ կարևոր հանգամանք ևս: Կառավարման մոդելի և քաղաքական համակարգի կառուցվածքի մասով Հայաստանն, ըստ էության, ընդօրինակում է վրացական փորձը` խորհրդարանական կառավարման անվան տակ «օրինականացնելով» միակուսակցական համակարգը:

Ընդ որում, եթե Սերժ Սարգսյանը որոշի 21-ի ապրիլից երկիրը ղեկավարել ստվերից` չզբաղեցնելով վարչապետի պաշտոնն, ապա Հայաստանը կունենա նաև իր «Իվանիշվիլին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում