ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերը չեն կարող հրապարակվել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է Politico հրատարակչությունը:
Բոլոր տվյալները՝ կապված 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալլասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, պետք է հրապարակվեն, քանի որ լրացել է հրապարակման 25-ամյա արգելքը՝ ստորագրել էր Ջորջ Բուշ ավագը: Սակայն Թրամփը կարող է թույլ չտալ բացահայտել հետաքննության տվյալները, քանի որ կարող են գաղտնազերծվել ԿՀՎ-ի աշխատանքի մեթոդները: Բացի այդ, փաստաթղթերում կան գերատեսչության ինֆորմատորների անունները, որոնց հրապարակումը կարող է վտանգավոր լինել նրանց և նրանց ընտանիքների համար:
Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ կան 3 հազարից ավելի փաստաթղթեր, որոնց մասին հասարակությունը պատկերացում անգամ չի ունեցել, ինչպես նաև մոտ 30 հազար ֆայլեր, որոնց մի մասն է միայն հրապարակվել:









































