Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Անսպասելի հայտարարություն՝ Երևանում. Հայաստան-ԵՄ նոր խա՞ղ

«Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար», Երևանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

Ավելի շուտ՝ խոսքը ոչ թե ասուլիսի մասին է, այլ միջոցառման, երբ երկու արտգործնախարարները հանդես են եկել հայտարարություններով: Եվ դա էլ ինքնին ուշագրավ ֆորմատ է, քանի որ սովորաբար արտգործնախարարների այցերի պարագայում լինում են համատեղ ասուլիսներ, և նախագահական այցերի ընթացքում է, որ արարողակարգը ենթադրում է ընդամենը համատեղ հայտարարություն՝ առանց հարցերի: Ընդ որում՝ այդ դեպքերն էլ լինում են, թերևս, այն պետությունների նախագահների այցերի ընթացքում, որոնց պարագայում առկա են բավականին նուրբ խնդիրներ, և տվյալ պետությունները գերադասում են հրապարակավ չշոշափել թեման՝ այսպես ասած ըմբռնելով միմյանց հակադիր մոտեցումները: Եվ այս տեսանկյունից էլ խիստ հետաքրքիր է, թե Լեհաստանի արտգործնախարարի այցի ընթացքում Երևանում ի՞նչ անցանկալի հարցից, հնարավոր ի՞նչ թեմայի մեջբերումից են խուսափել Երևանն ու Վարշավան՝ բավարարվելով լոկ երկու արտգործնախարարների հայտարարությամբ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցից առաջ առիթ ունեցել ենք արձանագրելու, որ այցը գործնականում վճռորոշ կարող է լինել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի նոյեմբերյան ստորագրման հարցում, առավել ևս, որ ի հայտ են գալիս հնարավոր հետաձգման մասին տարբեր տեղեկություններ: Ի դեպ, հատկանշական է, որ Լեհաստանի արտգործնախարարի այցի նախօրեին Եվրահանձնաժողովը տեղեկություն հրապարակեց, որտեղ նշում էր, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ԵՄ երեք անդամներ չեն թարգմանել համաձայնագրի տեքստն, ու դա կդառնա հետաձգման պատճառ: Իհարկե, չի բացառվում, որ Եվրամիությունն այդ բանը հայտարարում է միայն այն բանից հետո, երբ Հայաստանում, այսպես ասած, «բացահայտվեց» խնդիրը, ու Եվրամիությանը մնում էր կա՛մ մնալ հետաձգման պատասխանատվության տակ, կա՛մ լուծել թարգմանության հետ կապված հարցը:

Այդպիսով, Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ փաստացի մեկ հարց լուծվել է, և այդ առումով ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարարին Երևանում ընդունելով՝ հայտարարել էր, որ Լեհաստանը կարևոր դեր ունի Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ հարաբերության ամրապնդման գործում: Դա, ըստ էության, շատ նման է Լեհաստանին շնորհակալություն հայտնելուն՝ որոշակի խնդիր լուծելու համար: Մյուս կողմից՝ արտգործնախարար Վաշչիկովսկին իր հայտարարության մեջ խոսել է այն մասին, որ Երևանում քննարկել են համաձայնագրի տեքստը: Մի կողմից՝ այստեղ ամեն ինչ բնականոն է, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ եթե տեքստը ոչ միայն բանակցված, այլ նաև հրապարակված է երկու կողմից, քննարկելու էլ ի՞նչ կա այստեղ: Ինչո՞ւ են Երևանն ու Վարշավան քննարկել տեքստը: Ո՞վ դիտողություն ունի այդ հարցում, կամ արդյո՞ք որևէ մեկը ինչ-որ ձևակերպման մասով, այսպես ասած, փոշմանել է, արդյո՞ք Եվրամիությունը տեխնիկական խնդիրը լուծել է՝ Լեհաստանի արտգործնախարարի այցից առաջ, Վարշավայի, այսպես ասած, գործադրած ջանքի արդյունքում, բայց դրա դիմաց էլ Վաշչիկովսկին տեքստում որոշակի փոփոխության առաջարկ է բերել Բրյուսելից:

Հարցերը, իհարկե, շատ են, բայց թերևս ամենաանսպասելի, գուցե նույնիսկ սենսացիոն տարրն առնչվում է այլ խնդրի կամ հեռանկարի: Վաշչիկովսկին հայտարարում է, որ Երևանում քննարկել են Արևելյան գործընկերության հեռանկարները, այդ համատեքստում հարցը, թե ինչպես կարող է ծրագրում ներառվել Եվրամիության անդամակցության իրական հեռանկար, քանի որ ծրագիրը հենց դրա բացակայության պատճառով հեռու է կատարյալ գործիք լինելուց: Այսինքն՝ Արևելյան գործընկերության, այսպես ասած, լոկոմոտիվ հանդիսացող Լեհաստանը Երևանում քննարկում է այդ ծրագրում Եվրամիության անդամության, այսպես ասած, «գորգ» ներառելու հնարավորությունը և հայտարարում է այդ մասին:

Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երևանում ԵՄ անդամ Լեհաստանի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ և կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:

Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետև Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երևանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երևանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա:

Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, և Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով,- որովհետև քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի,- արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլևս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում