Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀ նախագահի մրցանակին է արժանացել IPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը:  Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod նվագարկչի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի Թոնի Ֆադելն է։

ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:

«Երբ ութ տարի առաջ հիմնվեց այս անչափ կարևոր մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդները ամեն տարի կժամանեն Հայաստան ստանալու այս պատվավոր մրցանակը։ Այսօր այն լիովին կայացած և միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է։ Եւ ես և իմ գործընկերները անչափ հպարտ ենք այս հանգամանքով», – ասել է Մրցանակաբաշխության կազմ․ կոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

«Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անբաժանելիորեն կապված է այդ ոլորտում երկրի համաշխարհային հեղինակության հետ։ Այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել տեխնոլոգիաների զարգացումն ընկերությունների մակարդակով, այլև աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված  աշխատանքներին: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ իրականացվող կարևորագույն նախաձեռնություն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն անբաժանելիորեն կապված է այդ ոլորտում երկրի համաշխարհային հեղինակության հետ։ Այդ ոլորտը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը դարձնելու հրամայականից ելնելով՝ անհրաժեշտ է ոչ միայն խրախուսել տեխնոլոգիաների զարգացումն ընկերությունների մակարդակով, այլև աջակցել միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ ՏՀՏ ոլորտում Հայաստանի վարկանիշի բարձրացմանն ուղղված  աշխատանքներին: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ իրականացվող կարևորագույն նախաձեռնություն է», – ասել է Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 Մրցանակը հիմնվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ: Ընկերությունը մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է յոթերորդ տարին անընդմեջ:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում