Sunday, 05 07 2026
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

Ինչպես Պուտինը Քոչարյանի ձեռքով Հայաստանը դարձրեց «ենթապետություն»

​Ռուսաստանի ПАРНАС ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ծավալուն հարցազրույց է տվել ուկրաինական «112 Украина» հեռուստաընկերության «Гордон» ծրագրին, որտեղ հանգամանալից անդրադարձել է Վլադիմիր Պուտինի գործունեությանը` հատկապես քննադատելով նրա արտաքին քաղաքականությունը: Կասյանովի վիճակը նուրբ է այն առումով, որ նա Պուտինի նախագահության առաջին ժամկետում` մինչև 2004թ-ը, եղել է երկրի վարչապետ: Կասյանովը, թերևս` արդարացնելու համար իր վարչապետությունը կամ մոտիվացնելու համար իր այսօրվա արմատական քննադատությունը, հեռուստադիտողներին համոզում է, որ մինչև 2004-ի սեպտեմբերը գործ ենք ունեցել միանգամայն այլ` «բարի» Պուտինի հետ, որը կերպարանափոխվել և իր չեկիստական արմատին է վերադարձել Բեսլանի՝ 2004թ-ի սեպտեմբերի ահաբեկչությունից հետո:

Բնավ ցանկություն չունենք մանրանալու Ռուսաստանի ներքաղաքական անցուդարձի մանրամասների մեջ, միայն նկատենք, որ Կասյանովն այս հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ է անում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների նկատմամբ Պուտինի քաղաքականության վերաբերյալ: Նա ասում է, թե Պուտինը նախկին խորհրդային հանրապետություններին լիարժեք անկախ պետություն չի համարել և չի համարում: Անկախ Կասյանովի այս բացահայտումից` դա տեսանելի է բոլորի համար: Նախկին վարչապետն ու այսօրվա ընդդիմադիրը, սակայն, շտապում է պնդել, որ այդ հարցում ինքը սկզբունքային հակասություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ:

Կասյանովի այս պնդումը, գոնե Հայաստանի մասով, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Փաստերն ավելի խոսուն են և վկայում են այն մասին, որ «Գույք` պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագիրը, որի միջոցով, 120 միլիոն դոլար պարտքի դիմաց, էապես սահմանափակվեց Հայաստանի անկախությունը, իրականացվել է հենց Կասյանովի վարչապետության շրջանում: Կասյանովն այս դեպքում ոչ թե եղել է Պուտինի քաղաքականության հնազանդ կատարողը, այլ` Հայաստանի համար նվաստացուցիչ այդ համաձայնագրի գաղափարախոսը, համենայնդեպս՝ դրա հիմնական լոբբիստը Ռուսաստանի իշխանության մեջ: Ասել կուզենք, որ Կասյանովը նույնքան նվիրված է եղել կայսերական քաղաքականությանը, որքան` այն ժամանակվա նրա անմիջական ղեկավար և այսօրվա հիմնական ընդդիմախոս Պուտինը:

Ռուսաստանի այսօրվա, այսպես կոչված, լիբերալ ընդդիմության հիմնական պրոբլեմներից մեկն այն է, որ դրա լիդերությունը ստանձնել են գործիչներ, ովքեր լիբերալ են պայմանականորեն և իշխանությունից դուրս են մղվել ոչ թե իրենց համոզմունքների, այլ` համակարգային ֆիլտրումների հետևանքով: Նույն պրոբլեմը` որոշակի առանձնահատկություններով, բնորոշ է Հայաստանի քաղաքական համակարգին: Պատահական չէ, որ թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում նախկին պաշտոնյաներին բնորոշ է պոպուլիզմը: Հայաստանը չուլանի վերածած Ռոբերտ Քոչարյանը կարող է ժամերով խոսել իր նախագահության շրջանի արդյունավետ կառավարման մասին, Հայաստանին օկուպացիոն գործարք պարտադրած Կասյանովն անկաշկանդ մերկացնում է Պուտինի կայսերական քաղաքականությունը: Դա է պատճառը, որ եվրասիական տարածքում քաղաքականությունն այնքան է արժեզրկվել, որ ընտրողն իր քվեն օտարում է «մի փոր հացով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում