Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Ռուսական թալան-2. «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի գնումները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում

Մենք նախօրեին անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տիրող անօրինություններին։ Գրել էինք, թե ինչպես է ընկերության ղեկավարությունը մեխանիզմներ գտել յուրացնելու ՀՀ կառավարության կողմից ամեն տարի ՀԿԵ-ին տրվող վնասների փոխհատուցման գումարները։ ՀԿԵ-ն արհեստականորեն նվազեցնում է տոմսերի վաճառքի թիվը, միտումնավոր քիչ թիվ է ցույց տալիս, որպեսզի վնասի չափն ավելի մեծ լինի, իսկ վնասը, ինչպես արդեն նշեցինք, փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Նույն մեխանիզմներով էլ ընկերության ղեկավարությունը իրականացնում է գնումների գործընթացը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջերս իրավապահների ուշադրությունն են գրավել ընկերության գնումները։ Մասնավորապես, վերջերս մրցույթ է հայտարարվել Արմավիրից Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ երկաթգծի նորոգման համար։ Ատոմակայանի ուղղությամբ երկաթուղու գծերի նորոգման կարիք է առաջացել։ Ձևական մրցույթ է հայտարարվել, և մրցույթը շահել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների եղբոր ընկերությունը։ Արդյունքում ներքին խնդիրներ են առաջացել, աղմուկ է բարձրացել, որից հետո, մեր տեղեկություններով, խնդրով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները, և առջիկա օրերին հնարավոր է քրեական գործ հարուցվի։

Առհասարակ ՀԿԵ-ում գնումներ հասկացությունը, Գնումների մասին օրենքը չի գործում։ Տենդերներ առհասարակ չեն հայտարարվում, իսկ եթե անգամ հայտարարվում էլ են, ապա դրանք միայն ձևական բնույթ են կրում։ Երկաթուղու գնումների համար կան մի քանի ընկերություններ, որոնք պատկանում են ղեկավար կազմին, և բոլոր տեսակի գնումները, մրցույթները շահում են հենց այդ ընկերությունները։ Այդ ընկերությունները հսկայական փողեր են աշխատում «շպալներ», երկաթգծի համար անհրաժեշտ մասեր ներկրելով։ Ընդ որում, երկաթգիծը պայմանագրով նախատեսված արտոնություն ունի ավելի մատչելի տեղափոխում իրականացնելու, բայց ընկերությունը այդ ճանապարհով չի գնում։ Փոխարենը մի երկու ընկերություն են հիմնել և հենց այդ ընկերությունների միջոցով էլ իրականացնում են ցանկացած տեսակի գնում, փոխադրում։

Նշենք, որ Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ կապված խնդիրները սկսեցին առաջանալ դեռևս նախկին ղեկավար Վիկտոր Ռեբեցի պաշտոնավարման տարիներին։ Հետո Ռեբեցին մինչև պաշտոնի ավարտը տեղափոխեցին Ղրիմ, բայց նա Ղրիմից էլ է հեռացվել՝ «էտը տեբե նե Արմենիա»։

Հիշեցնենք, որ անցած տարի ՀԿԵ-ում իրականացված գնումներին անդրադարձել էր նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Ըստ Շաբոյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը մենաշնորհային դիրք է գրավում Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում, չի պահպանում գնումների օրենսդրության պահանջները։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ընկերությունն ինքն է որոշում, թե որ ընկերության հետ ինչպիսի պայմաններով ապրանքներ, ծառայություններ ձեռք բերի:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե անգամ մրցույթներ են անցկացվում, շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում, արդյունքում ընկերությունը հաղթող է ճանաչում այնպիսի ընկերությունների, որոնք ավելի բարձր գին են ներկայացնում»,- հայտարարել էր Շաբոյանը՝ ավելացնելով, որ կոնցեսիոն համաձայնագրով նախատեսված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներդրումներ իրականացնի Հայաստանում, մինչդեռ ուսումնասիրությունները, ըստ նրա, ցույց են տալիս, որ շատ դեպքերում ներդրումների ծավալն ուռճացված է, ներդրումների մեջ ընկերությունը ներառում է նաև իր կողմից իրականացվող վարչական ծախսերը, որոնք ընթացիկ ծախսեր են, չեն կարող ներդրումներ համարվել:

ՏՄՊՊՀ-ից ժամանակ էին տվել վերացնելու խախտումները, սակայն, ինչպես փաստում է մեր վերը շարադրված դեպքը, ոչինչ չի փոխվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում