Այսօր տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52046123 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 250 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 50 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 200 մլն 300 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1,356,759,381 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.4415 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 10.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլեր և գանձապետական պահառուն: