Wednesday, 01 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Վերջին հույսը

Հոկտեմբերի 24-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս փաստը հաստատվել է անցած ամսվա ընթացքում՝ առնվազն երկու անգամ: Սեպտեմբերի 15-ին Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ հեռախոսազրույցի միջոցով շնորհավորել է Կարեն Կարապետյանը՝ հընթացս քննարկելով նաև նրա հայաստանյան այցի մանրամասները: Սեպտեմբերի 25-ին Հայաստան այցելելու մտադրության մասին հայտնել է արդեն Մեդվեդևը՝ Ռուսաստանի փոխվարչապետների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ:

Այցի ֆորմալ առիթն այնքան էլ նշանակալից չէ, որովհետև պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հերթական նիստն անցկացվելու է Երևանում: ԵՏՄ շրջանակներում որոշակի հետաքրքրություն ներկայացնում են միայն նախագահների մակարդակում անցկացվող գագաթնաժողովները, որտեղ երբեմն լինում են ինտրիգային դրսևորումներ, իրադարձություններ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել ԵՏՄ-ում ընթացող զարգացումների, միտումների մասին: ԵՏՄ բոլոր երկրներում վարչապետները, որպես կանոն, ապաքաղաքական մարդիկ են, իրենց բնորոշմամբ՝ մենեջերներ, որոնց հանդիպումները կրում են միօրինակ արարողակարգային բնույթ:

Սակայն Մեդվեդևի այցը Հայաստան կարևորվում է ամենևին էլ ոչ եվրասիական հարթակում: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի մի քանի հրապարակային ուղերձներ պարզորոշ բացահայտում են, որ 2018-ի իշխանության ձևավորման գործընթացում Հայաստանի վարչապետը հիմնականում ապավինում է հենց Մեդվեդևի աջակցությանը: Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Խոսրովի անտառի հրդեհաշիջման դրամատիկ օրերին, Կարեն Կարապետյանը բացակայում էր Հայաստանից՝ ծննդյան օրը Մոսկվայում նշելու, ապա Արցախում հանգստանալու առիթով, սակայն դեռ հրդեհը չմարած՝ ֆեյսբուքյան գրառմամբ հատուկ շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին Հայաստանին ցուցաբերված ռուսական աջակցության համար: Կասկածից վեր է, որ Կարապետյանի այդ գրառման միակ իմաստը հենց այն էր, որ շնորհակալություն հայտնվի Դմիտրի Մեդվեդևին:

Կարեն Կարապետյանի նման վարքագիծը միանգամից մի քանի հարցեր է ծնում, որոնք միով բանիվ բացահայտում են վարչապետի քաղաքական հայտի պարզունակությունը: Նույնիսկ Հայաստանի պրիմիտիվ քաղաքական համակարգում անցել են այն ժամանակները, երբ քաղաքական սուբյեկտը մոսկովյան աջակցություն է ակնկալում նման բաց, «կացնային» եղանակով: Նման գործելաոճը մինչև 2000-ականների կեսերը բնորոշ է եղել ընդդիմությանը, որը բոլոր դեպքերում ձախողվել է, որովհետև ռուսական «դաբրոն» ստանալու ամենամեծ հավանականությունն ունի իշխանության առաջին դեմքը:

Նույն ճակատագիրն ըստ էության սպասվում է նաև Կարեն Կարապետյանին, որովհետև Հայաստանի իշխանության հարցը եթե նույնիսկ ռուսական դաշտում քննարկվելու անհրաժեշտություն ունի, ապա դա բացառապես Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հարթակն է, որից բացակա են թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ Դմիտրի Մեդվեդևը:

Գլոբալ իմաստով Մոսկվային հետաքրքրում է ոչ թե Հայաստանի իշխանության անհատական հասցեականությունը, այլ այսօրվա ստատուս քվոյի պահպանումը: Մեծ հաշվով՝ եթե Սերժ Սարգսյանը որոշի մնալ իշխանության ղեկին, ապա Մոսկվայում քննարկելու առանձնապես բան չունեն, որովհետև Հայաստանի համակարգում չկա երկրորդը, ով ավելի ինտեգրված է ռուսական էլիտային: Մյուս կողմից՝ Մոսկվայում Կարեն Կարապետյանը փորձում է հենվել մեկի վրա, ով, մեղմ ասած, հենց ինքը հենարանի կարիք ունի:

Ռուսական ԶԼՄ-ները գրեթե անխուսափելի են համարում Մեդվեդևի հրաժարականը նախագահական առաջիկա ընտրություններում Պուտինի հերթական հաղթանակից հետո: Դա միակ տարբերակն է լինելու, որպեսզի հետընտրական փուլում Պուտինը հանրային սպասումների գոնե մինիմալ ֆոն ապահովի: Ընդ որում, հենց Մեդվեդևն է Ռուսաստանի իրական և նույնիսկ մարիոնետային ընդդիմության քննադատության հիմնական թիրախը: Բանն այն է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են մարտ ամսին, և շատ հնարավոր է, որ մինչ ապրիլ՝ հայաստանյան «իշխանափոխության» ամիսը, Մեդվեդևը նույնիսկ կորցրած լինի իր պաշտոնը:

Դատելով Կարեն Կարապետյանի քաղաքական հաշվարկներից և արտաքին աջակցություն ստանալու պրիմիտիվ տեխնոլոգիայից՝ հնարավոր է պատկերացում կազմել նրա իշխանական հայտի բովանդակության մասին: Սա այն դեպքն է, որ նույնիսկ Մոսկվային կարող է խորթ թվալ Կարապետյանի վարքագիծը, որովհետև անգամ Պուտինի շրջապատում կան ռացիոնալ մարդիկ, որոնց մեր տարածաշրջանում երկրորդ «Աբխազիա» պետք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում