Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնի ամերիկացի հիփ-հոփ կատարող Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս III) տոնում է 45-ամյա հոբելյանը։ Այս մասին հայտնում է metronews-ը։
Էմինեմը հանդիսանում է աշխարհում ամենից շատ ալբոմներ վաճառած երաժիշտներից մեկը։ Նրան համարում են «հիփ-հոփի արքա» և բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկը։ Որպես մենակատար՝ նա աշխարհում ավելի քան 100 մլն ալբոմ է վաճառել։

Մարշալը ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ-Ջոզեֆ գավառական ավանում։ Հայրը լքել է ընտանիքն ու հեռացել Կալիֆորնիա։ Էմինեմի ընտանիքը հաստատվել է Դեթրոյթում։


















































