Friday, 07 06 2024
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է

Ընտանիքում ամեն մի բռնությունը դա դեռ բռնություն չէ. Աբորտները քրիստոնական ընտանիքին հարի՞ր են. Շիրակի թեմի առաջնորդ

Դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ  հրավիրված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումների շրջանակում նման համոզմունք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

«Աստվածաշնչում ասվում է, որ այն հայրը, ով սիրում է որդուն, խրատում է, իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել եւս տղաների նկատմամբ, որովհետեւ այդ նույն խտրական բառն է օգտագործում Պիղատոսը: Երբ նա Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ կխրատեն եւ բաց կթողնեն։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհ դիրք եւ չարաշահելով այն՝ նվաստացնում է դիմացինին», – ընդգծեց նա:

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ թեեւ հոգեւորականների մեջ եւս կան օրենքի նախագծին դեմ արտահայտվողներ, սակայն նրա կարծիքով՝ օրենքը անհրաժեշտ է, պարզապես պետք է քննարկումները շարունակել եւ լրացնել բացթողումները։

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարեւոր համարեց նաեւ այն, որ պետք է  նախեւառաջ լավ հասկանալ, թե ինչ է նշանակում բռնություն։

«Ընտանեկան բռնություն է այն, երբ մտածում ես, թե երբ պիտի գործը վերջանա, տուն հասնես  ու կնոջդ մի լավ ծեծես: Սադիստական հակումներով մարդիկ լեփ-լեցուն են, եւ դրա մասին մենք լավ գիտենք, բայց դրանք թաքնված իրողություններ են։ Խոսքը ընտանիքում թաքնված սադիզմի մասին է։ Այդ սադիզմը պետք է կանխարգելել՝ ուղղված երեխայի եւ կնոջ նկատմամբ, երբեմն նաեւ՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ», – ասաց նա:

Հոգևորականն անդրադարձավ նաեւ  ամուսնալուծությունների և հղիության ընդհատման իրավունքի դեմ օրենքին՝ ընդգծելով, որ ինչու հենց այդ նույն մարդիկ չընդվզեցին այս օրենքի դեմ, երբ այսօր նրանք պնդում են, որ բռնության դեմ օրինագիծն ընդունելի չէ քրիստոնեական ընտանիքի համար:  «Ամուսնալուծությունների հնարավորությունը շատ լավ ընդունեցին և չասացին, որ գալու է, մեր ընտանիքը խաթարի։ Բայց հիմա խոսում ենք բռնությունների մասին և մտածում ենք, որ ընտանիքի համերաշխությունը սրանով կարող է խաթարվել։ Կամ այն վիժումներն ու հղիության ընդհատումները, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում, սրանք, ինչ է, քրիստոնեական ընտանիքին հատուկ վարվելակե՞րպ են։ Քրիստոնեական ընտանիքն այն չէ, ինչ մենք ենք հասկանում, այլ այն է, ինչ սուրբ գիրքն է մեզ թելադրում, սակայն հաճախ մենք ընդունում ենք այն քրիստոնեական սկզբունքները, որոնք մեզ հաճելի են», – ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում