ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը չի ցանկանում տեսնել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով երիտասարդ է ամուսնուց 44 տարով։
Մի քանի օր առաջ Ջիգարխանյանը հայտնվել է Մոսկվայի թիվ 57 հիվանդանոցում, այդ ժամանակվանից կինը չի կարողանում տեսնել նրան։ Արտիստը վստահ է, որ կինը կարող է իր մահը ցանկանալ շահադիտական պատճառներով՝ ստանալու իր մեծ ժառանգության մի մասը։
«Նա իրեն նողակալի է պահել, նա գող է, ոչ թե մադ։ Նա իմ գրպանից փող է վերցրել։ Ես ափսոսում եմ ոչ թե փողի, այլ այդ պրոցեսի համար»,-ասել է արտիստը «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» ծրագրի եթերում։
Ջիգարխանյանը նաև պատմել է, որ ինքը կնոջ հետ վերջերս հաճախակի է վիճում։ Բժիշկների կարծիքով՝ հերթական վեճն էլ լցրել է նրա համբերության բաժակը։
Նշվում է, որ մի քանի ամիս առաջ Ջիգարխանյանը կնոջ անունով էր գրել իր ողջ ունեցվածքը։ Արտիստն օրերս հայտարարություն է գրել ոստիկանությունում՝ նշելով, որ Վիտալինան փորձել է իրեն սպանել։









































