Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Գյուղնախարարությունը տոհմային անասնապահությանն ուղղված ծրագրեր կիրականացնի

Գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականին իրականացնելու է ծրագրեր, որոնք նպատակաուղղված կլինեն մսի և կարագի գների բարձրացման հետ կապված խնդիրների լուծմանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ գյուղատնտեսության  փոխնախարար Արմեն Հարությունյանը։

«Ծրագրերից մեկը տոհմային անասնապահության զարգացումն է, որի շրջանակում մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ենք Հայաստանի մի քանի մարզերում տոհմային կայաններ ստեղծելու հարցը։ Դրա շնորհիվ կբարելավվի ցեղատեսակը, ավելի որակյալ կենդանիներ կարտադրվեն Հայաստանում և կբաշխվեն գյուղացիական տնտեսությունների միջև»,- նշեց Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ պլանավորվում է սկսել կենդանիների համարակալման հաշվառման աշխատանքները, որոնց կհետևի անասնաբուժության տեսանկյունից շատ կարևոր խնդիրներ լուծող սպանդանոցային ենթակառուցվածքների զարգացումը։

«Կերի արտադրությունը անասնապահության զարգացման ոլորտում հիմնական խոչընդոտներից մեկն է։ Վերջին տարիներին կառավարության օժանդակությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծվել են 19 անասնաբուժական և գյուղի աջակցության կենտրոններ։ Այնտեղ մատուցվում են տարբեր ծառայություններ, անասունների արհեստական սերմնավորում է իրականացվում, որի շնորհիվ բարելավվում են կաթնատվությունն ու մսային հատկանիշները»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը։

Գերատեսչությունը միտված է խթանել սննդի անվտանգությունն ու առողջ ապրելակերպը։

«Այն ռեսուրսները, որոնք այսօր սպառվում են, շատ նպատակային են, բայց պետք չէ ակնկալել, որ մոտակա մեկ տարվա ընթացքում պարենային ապահովության մակարդակով էական զարգացում կլինի։ Ապագա երկու-երեք տարիների համար, այդ բոլոր ծրագրերի հաշվին, մենք ունենք մոտ 5-10 տոկոսով ավելացնելու խնդիր, որը բավականին մեծ արդյունք կունենա»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը։

Եթե 2018  թվականին հնարավոր լինի խթանել անասնապահության զարգացումը, առաջարկի բարձրացման հետ մեկտեղ կնվազեն նաև գները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում