Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Այս թանկացումները նաև արհեստականորեն հրահրված դեֆիցիտի արդյունք են

2016-2018թթ. ՀՀ պարտքը կաճի 1 մլրդ դոլարով, ասում է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։ Իսկ 2018թ. այն կհասնի 7.2 մլրդ դոլարի, ինչը դժվար է ասել, թե կանցնի՞ օրենքով սահմանված վերջնագիծը՝ ՀՆԱ-ի 60%, թե կմնա ընդհուպ մոտ այդ ցուցանիշին, ինչպես հիմա է: Ա.Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, թե մինչև այս տարեվերջ գուցե դեֆիցիտն ավելանա: «Խնդիրն այն է՝ 2016թ. վերջին դեֆիցիտը մոտեցել էր 6% սահմանին, և խնդիր էր այս տարվա ծրագրով տեղավորվել 3% սահմաններում: Երբ պետական պարտքն անցնում է ՀՆԱ-ի 50%, կառավարությունը պետք է տեղավորվի կայունության պահանջի մեջ, որն առաջին հերթին վերաբերում է դեֆիցիտին: Այս տարվա համար ծրագրված է 2.7 %, բայց, ամենայն հավանականությամբ, դա հնարավոր չի լինի պահել: Եվ սցենարն այնպիսին է, որ 3-3.5% սահմաններում կարող է հասնել: Դա պայմանավորված է հարկային և այլ եկամտային մուտքերից ու դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերից»,- հավելեց նա:

Ա. Մարգարյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

– Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս այդպես ենթադրելու:

– Կառավարությունը կտրուկ բարելավել է բյուջետային իրավիճակը՝ քայլեր ստվերի կրճատման ուղղությամբ, և տարվա ընթացքում նկատելի է, որ բյուջեի մուտքերը առաջանցիկ են ծրագրերի կամ կանխատեսումների նկատմամբ: Հետևաբար լուրջ մտահոգություններ չկան: Մյուս կողմից էլ, ծախսերի առումով կառավարությունը զուսպ է, սոցիալական ծրարգրերի մասով բավականին պահպանողական, և տեղավորվում է բյուջետային կայունացման տրամաբանության մեջ:

– Տարեվերջին մեր պարտքը կլինի 58.8%, եկող տարի հնարավոր է հատի 60% սահմանը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է արվի, պարտքի շեմը կբարձրացվի՞:

– Հարկաբյուջետային կանոնների արդիականացման վերաբերյալ քննարկումներ եղել են, դա ընդամենը հիփոթետիկ տարբերակ է: Բայց եթե նման ռիսկեր առաջանան, բնական է, կառավարությունը կմտնի ԱԺ և բյուջետային համակարգի մասին օրենքում կառաջարկի փոփոխություն, և պարտքի շեմը հնարավոր է՝ բաձրացվի: Դրա մեջ սարսափելի ոչինչ չկա: ԱՄՆ-ի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 110 % է:

– Բայց ԱՄՆ-ի տնտեսության հնարավորությունը, վճարունակության մակարդակը, անհամեմատելի են: Մինչդեռ ՀՀ-ն եվրոբոնդերը վերաթողարկում է, քանի որ մարելու խնդիր ունի:

– Ի միջի այլոց եվրոբոնդերի եկամտաբերությունն իջել է, դա նշանակում է, որ արտաքին շուկաներում դրանց պահանջարկը բարձրացել է: 2013թ. առաջին տրանշը 6.25% էր, հիմա իջել է 4.75%, դա նշանակում է, որ կառավարությունը վերաթողարկման խնդիր չի ունենա: Ի միջի այլոց ԱՄՆ պետական պարտքը գերազանցում է 20 տրլն դոլարը: Եվ ամբողջ աշխարհը, այդ թվում և մենք, վարկավորում ենք կամ ֆինանսավորում ենք ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը: Ինչո՞ւ: Որովհետև պահանջարկ կա այդ երկրի պարտատոմսերի նկատմամբ: Եվ 2020թ. սեպտեմբերին լրանում է բոնդերի ժամկետը, և կառավարությունն այդ 500 մլն դոլարը վերաթողարկելու խնդիր չի ունենա: Նոր թողարկման հաշվին մարվելու է:

– 2020թ. մեր պետական պարտքի մարումը և սպասարկումը ընդհուպ մոտենում է 1 մլրդ դոլարին, ինչը բավականին ծանր բեռ է բյուջեի վրա: Այդ պատճառով էլ դեֆոլտի մասին կանխատեսումներ կան:

– Այդ 1 միլիարդի մեջ նաև այդ 500 մլն է, բայց եթե նման իրավիճակ լինի, ավելի մեծ ծավալի վերաթողարկումներ կլինեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ երկիրը վստահելի լինի, բյուջեն հավասարակշռության տիրույթում լինի, և դեֆիցիտը չգերազանցի կայունության ցուցանիշը: Այն ժամանակ և ինստիտուցիոնալ ներդրողները՝ պետական պարտատոմսեր գնողները, և մասնավոր ներդրողները ՀՀ-ում ներդրումներ անելու խնդիր չեն տեսնի: Եվ ներքին պարտքի դինամիկան գերազանցում է արտաքին պարտքին, և մեր պետական պարտատոմսերը գրավիչ են նաև ներքին ներդրողների համար:

– Պարտատոմսերի գերակշիռ մասը գնում են բանկերն ու այլ կազմակերպությունները: Շարքային քաղաքացու մասնակցությունը խիստ ցածր է, և դրանց տոկոսներից քիչ է օգտվում:

– Ժողովրդի մեջ նաև բանկերի ավանդատուները, բանկերի շահառուներն են մտնում: Բանկերն իրենց ներդրումները դիվերսիֆիկացնելու խնդիր ունեն, և տարբեր զամբյուղների մեջ պետք է ներդնեն իրենց ռեսուրսները, որոնք նաև ավանդատուների փողերն են: Բանկերն իրենց պորտֆելի, ներդրումների 1/3-ը կատարում են պետական պարտատոմսերի մեջ և ստանում շուկայական ներդրումների տոկոսներին համադրելի տոկոսներ: Բայց պետական պարտատոմսերում կատարվող ներդրումներն ավելի ցածր ռիսկային են և բանկերը, այո, նաև այդ արժեթղթերում են ներդրումներ կատարում: Դա ընդունված պրակտիկա է:

– ԱՄՀ-ն այս տարվա համար կանխատեսում է 3.5% տնտեսական աճ, մինչդեռ կառավարությունը գտնում է, որ կլինի 4.3%: Փաստորեն, միջազգային կառույցները չեն վստահում կառավարության ցուցանիշներին:

– Եթե չեք մոռացել, այս տարվա բյուջեի հիմքում ընկած է 3.2% աճ:

– Այդ դեպքում էլ, կարծիք կա, թե կառավարությունն այնպիսի ցածր թիրախ է վերցնում, որ դրա կատարելը դժվար չլինի: Խոսքը վերաբերում է նաև ձեր այն ասածին, թե ծախսերի առումով կառավարությունը զուսպ է, սոցիալական ծրարգրերի մասով՝ բավականին պահպանողական: Իսկ ՀՀ նման զարգացող երկրների համար 4.3% էլ ցածր է համարվում: Չէ որ Սերժ Սարգսյանը տարեկան 5-6% աճ է ակնկալում:

– ԱՄՀ-ն միջազգային դոնոր կազմակերպություն է, ունի իր շահերը, բարձր տոկոսով վարկեր է տալիս, մեր արտաքին պարտքի մի մասի դոնորը նա է: Եվ այդ կառույցը միշտ էլ ավելի զուսպ գնահատականներ է տալիս երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ, քան Համաշխարհային բանկը կամ ռեյտինգավորող կազմակերպությունները: «Ֆիտչը», «Մուդիսը» ՀՀ վարկանիշը չեն իջեցրել վերջին 1.5 տարվա ընթացքում, անգամ բարձրացվել է: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա կանխատեսմանը, ապա դրանք իրավիճակային գնահատականներ են և պայմանավորված են ներքին և հատկապես արտաքին բազմաթիվ գործոններով: Հնարավոր է, ԱՄՀ փորձագետներն ավելի շատ իրավիճակը բխեցրել են ՌԴ տնտեսության հնարավոր վատթարացման սցենարից, բայց կան նաև լավատեսական կամ իրատեսական սցենարներ: Իսկ ես կարծում եմ՝ այս կառավարության վերջին կանխատեսումը իրատեսական է:

– ՀԲ-ն նույնպես այս տարվա համար ցածր կանխատեսում ունի՝ 2.7%:

– Որպես կանոն, այդ կազմակերպությունների գնահատականները չեն իրականանում, նրանց գնահատականները վատատեսական են, եթե նկատի ունենանք վերջին 3-4 տարիների գեոտնտեսական և գեոքաղաքական զարգացումները, հատկապես եվրասիական բլոկի, և հատկապես ՌԴ-ի նկատմամբ, ինչը ԱՄՆ նոր վարչախմբի կուրսի դրսևորումն է: Իսկ ովքե՞ր են ՀԲ-ի և ԱՄՀ հիմնական դոնորները, 60-70% ԱՄՆ-ի ներդրումներն են:

– Ի դեպ, տարեսկզբից հրապարակվող 5-6% տնտեսական աճի նկատմամբ թերահավատ է նաև կառավարությունը, և 2017-ի համար ավելի ցածր՝ 4.3% աճ է կանխատեսում:

– Ամիսն ամսվա վրա այդ ցուցանիշն ինչ-որ չափով նվազում է, և դա սեզոնային գործոններով է պայմանավորված: Հատկապես գյուղատնտեսությամբ, որտեղ անկման տեմպերը նվազել են: Եթե նախորդ տարի խոսում էինք երկնիշ թվով անկման մասին, այս տարի, հավանաբար, կլինի մոտ 3% անկում: Եվ եթե հարկային վերջին եկամուտներն ուղղում են կապիտալ շինարարության ոլորտ, և այստեղ էլ անկումն այդքան մեծ չլինի:

– Հունվար-օգոստոսին գյուղատնտեսության ոլորտի անկումը բավականին բարձր էր՝ 9.4%:

– Վստահ եմ՝ այդ թիվը բարձրանալու է, այլ տարբերակ չկա: Դա կարող է նաև գնային գործոնի ազդեցությունը լինել՝ մսամթերքը, կաթնամթերքը թանկացել են: Այո, արհեստականորեն հրահրված դեֆիցիտ, արտաքին շուկաներում անբարենպաստ իրավիճակ կա:

– Դուք ասում եք՝ արհեստականորեն հրահրված, բայց ՏՄՊՊՀ-ն ասում է, որ այդ թանկացման պատճառն արտաքին շուկայում թանկացումներն են:

– Դա կա, անկասկած, բայց մարդկանց պետք է ապացույցներ ներկայացնել, թե նախկին գներով ներկրված ինչքան պաշար է եղել: Պետք է ներկայացնել, թե որքան է ներկրվել, և այսօր վաճառվող ապրանքն իսկապե՞ս բարձր գնով է ձեռք բերվել:

– Վերադառնալով պետական պարտքին՝ կարո՞ղ ենք ասել, որ 2018թ.7.2 մլրդ պարտքն արդեն կգերազանցի ՀՆԱ-ի 60%-ը :

– Ոչ: Եթե պահպանվի տնտեսական աճի սցենարը, չի գերազանցի: Ի դեպ, մեր արտաքին պահուստների մեծ մասը ներդրված է ԱՄՆ պարտատոմսերի մեջ, որն անգամ եկամուտ չի բերում, 0-ին մոտ տոկոսադրույքով է: Ինչո՞ւ: Այդ հարցը պետքէ ուղղել ՀԲ և ԱՄՀ պատասխանատուներին: Ո՞րն է պատճառը, որ երկրները ձեռք բերված միջոցները հնարավորություն չունեն ներդնելու իրենց երկրների պետական պարտատոմսերի մեջ: Դա զարգացած և ամենահզոր երկրների քաղաքականությունն է:

– Այսինքն՝ թույլ չե՞ն տալիս, որ մեր պահուստները ներդրվեն ներքին պարտատոմսերի մեջ:

– Իհարկե: Պայմանն այն է, որ պետք է պահուստները նվազագույն ցածր ռիսկային գործիքների մեջ ներդրվեն, բայց ռիսկայնությունը եկամտաբերությամբ է որոշվում: Սա միայն մեր երկրի խնդիրը չէ, ԱՄՆ-ից դուրս աշխարհի խնդիրն է: Այս խնդիրն ունեն այնպիսի հզոր երկրներ, ինչպիսին՝ Չինաստանն է, Ճապոնիան, ՌԴ-ն, ԲՐԻԿՍ-ի անդամ մյուս երկրները: Դրա համար էլ նրանք մտածում են իրենց արժույթը ստեղծել: Իսկ եթե չվերցրեցիր ԱՄՆ արժեթղթերը, խնդիր կունենաս, քանի որ նրա պարտքը 110% է:

– ԱՄՀ-ն նաև նշում է, որ հավելյալ աճի հիմքում ընկած են արտերկրից ուղարկած տրանսֆերտների ծավալների և պղնձի բարձր գների աճը: Փաստորեն, մեր տնտեսական աճին նպաստող ներքին գործոն չկա:

– Կա և պետք է նկատել, որ այս կառավարությունն ունի ընդգծված արդյունաբերական քաղաքականություն, ընդ որում՝ տարածքային առումով: Իսկ տրանսֆերտները կարևորագույն գործոն են և ձևավորում են մակրոտնտեսական պահանջարկը, նաև ներդրումային ու սպառման բաղադրիչի վրա են ազդում: Եվ դա պայմանավորված է ՌԴ տնտեսության աշխուժացմամբ: ՌԴ-ում 1.5-2% աճ է կանխատեսվում: ՀՀ-ն տրանսֆերտ ստացող երկիր է, աշխատուժը՝ 300-400 հազար մարդ ստեղծում է մեր համախառն ազգային արդյունքը, և դրա որոշ մասը փոխանցվում է ՀՀ: Իսկ դինամիկան ցույց է տալիս, որ աճ կա, և դա տնտեսական աճի վրա ազդող ռեալ գործոն է:

– Այո, բայց ժամանակին, երբ տրանսֆերտները ՀՀ բյուջեի չափ էին կազմում, փորձագետները նաև ահազանգում էին, որ ՀՀ տնտեսությունը նստած է թմրանյութի ասեղի վրա: Եթե դրանք կտրվեն կամ նվազեն, մեր տնտեսությունը կհայտնվի շատ վատ վիճակում, ինչն արդեն տեղի է ունեցել:

– Ոչ, դա կարող է ունենալ որոշակի, չասենք բացասական ազդեցություն, բայց եթե զուտ չեզոք գործոն ենք դիտարկում՝ իրավիճակային ընթացիկ դրական գործոն է: Բայց մենք այլ խնդիր ունենք՝ ինչպես անենք, որ որմնադիրն այստեղ աշխատանք լինելու պարագայում մնա և ոչ թե գնա Չիտա կամ Օրենբուրգ: ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափը 12-13% է, նույն ցածր մակարդակն է ԱՊՀ երկրներում, մինչդեռ, ՀՀ-ում միջինը 26 % է: Այստեղ հարկային քաղաքականությունը ներդաշնակեցնելու խնդիր կա, ու այն ժամանակ շատերը կմտածեն մնալ հայրենիքում և մի քիչ ցածր աշխատավարձով, բայց նույն հարկային պայմաններում աշխատել, քան թե արտագաղթել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում