Friday, 03 05 2024
-
22:45
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal

Երիտասարդներն իրենց մոտեցումներով և արժեքային ընկալումներով որևէ առնչություն չունեն ՄՄ կոչված համակարգի հետ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հակասահմանադրական քայլ է, և այդ քայլով ՀՀ-ն ակնհայտորեն զիջում է իր՝ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանությունը ՄՄ-ի վերպետական մարմնին: Նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ի և Չեխիայի դեսպանատան կազմակերպած «Արևելյան գործընկերության չորս տարիներ. արդյուքներ և մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ:

Նա նկատեց, որ Ասոցացման համաձայնագրի մասին քննարկումներում հաճախ էր շահարկվում Ղարաբաղի անվտանգության հարցը, խոսվում էր այն մասին, թե երբ Հայաստանը ստորագրի Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը, ապա ԼՂՀ-ն տարանջատվելու է և ունենալու է առանձին մաքսային սահման: Սակայն, ըստ Անժելա Խաչատրյանի, այսօր, երբ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել միանալու Մաքսային միությանը, ցավալիորեն, շատ քչերն են հասարակական-քաղաքական քննարկումների ժամանակ բարձրացնում նույն այդ անվտանգության հարցը:

«Երբ խոսում ենք Ղարաբաղի անվտանգության մասին, արդյոք մեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ մեր ինքնիշխանությունը, արտաքին քաղաքականություն իրացնելու կարևորագույն լիազորությունները զիջելու ենք մի միության, որտեղ որոշիչ է այն երկրի ձայնը, որը զենք է վաճառում մեր հարևան և մեր նկատմամբ մեղմ ասած ոչ բարիդրացիական տրամադրված Ադրբեջանին, արդյոք հենց այդ ժամանակ մենք վտանգի տակ չե՞նք դնում ԼՂՀ և ընդհանրապես ՀՀ անվտանգությունը:

Զարմանալի և միևնույն ժամանակ ցավալի է, որ այս խնդրի քննարկումը բացակայում է հայաստանյան հասարակական-քաղաքական բանավեճերում»,- ասաց նա:

Անժելա Խաչատրյանի դիտարկմամբ, միակ ուրախալի փաստն այսօր այն է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածները, համաձայն որոնց ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, փոփոխման ենթակա չեն, և առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների ժամանակ այդ կարևոր դրույթները մենք չենք կորցնի:

Խոսելով վերոնշյալ խնդիրների շուրջ հայաստանյան երիտասարդների դիքորոշման մասին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամը նշեց, որ հայ երիտասարդներն այսօր իրենց մոտեցումներով և արժեքային ընկալումներով որևէ առնչություն չունեն Մաքսային միություն կոչված համակարգի հետ, ու այս սերնդի համար եվրոպական ուղղությունն այլընտրանք չունի, քանզի նրանց առավել մոտ ու հոգեհարազատ է արևմտյան արժեհամակարգը, որի կրողն է ԵՄ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում