Հայտնի կատարող Ֆիլիպ Կիրկորովը ցույց տվել, թե ինչպես է սիրում անցկացնել հանգստյան օրերը։ Հրապարակված տեսանյութում Կիրկորովը կարաոկե է երգում Իրինա Դուբցովայի հետ։

Սոցցանցերի իր էջում Կիրկորովը հրապարակել է տեսանյութ, որում Իրինա Դուբցովայի հետ կատարում է «1000 свечей» երգը։ Աստղերն ուրախ ժամանակ են անցկացրել և հետաքրքրվել երկրպագուներից, թե ինչպես են նրանք սիրում անցկացնել հանգստյան օրերը։ Երկրպագուները նշել են, որ դեմ չեն լինի երեկո անցկացնել Կիրկորովի և Դուբցովայի հետ, նրանց հետ կարաոկե երգել։
Շատերը նկատել են, որ աստղերի առջև սեղանին դրված է ալկոհոլ, և հանդիմանել են աստղերին, քանի որ նրանք երեխաներ ունեն, այլոք, ի պատասխան դրա, նշել են, որ երեխաների հետ կարող է զբաղվել նաև դայակը, իսկ արտիստներին թույլատվում է երբեմն լիցքաթափվել։




































