Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Պաշտոնական պատվիրակությունների տոնական հյուրընկալություն՝ Երևանի քաղաքապետարանում

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Երևան այցելած գործընկերներին և պաշտոնական պատվիրակությունների անդամներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությունը երևանցիների հետ միասին կիսելու համար, և նկատել, որ այս քայլն, անշուշտ, Երևանի հանդեպ ունեցած հարգանքի և վստահության անչափ կարևոր դրսևորում է, ինչը, քաղաքապետի հավաստմամբ, փոխադարձ է:

«Այս օրերին ձեզ հետ ունեցած հանդիպումների ժամանակ ինձ համար անկեղծորեն հաճելի էր լսել Երևանի դինամիկ զարգացման մասին ձե՛ր գնահատականները: Այո՛, 2799-ամյա Երևանն այսօր համաչափ զարգացող քաղաք է, ինչը նաև բազմաշերտ և բազմակողմանի այն համագործակցության արդյունքն է, որ Երևանն այսօր ունի աշխարհի ավելի քան 50 քաղաքների և միջազգային 10 կազմակերպությունների հետ: Եվ, որ ամենակարևորն է, բարեկամական և գործընկերային այդ փոխգործակցության շրջանակում նաև ընդլայնման միտումներ են դրսևորվում, որոնք ծառայեցվում են ի շահ մեր քաղաքների և նրանց բնակիչների բարօրության: Արագ զարգացող աշխարհն, անշուշտ, նոր մարտահրավերներ է առաջադրում քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում: Նաև այս համատեքստում է, որ այսօր ավելի քան երբևէ կարևորվում է քաղաքների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Մենք միշտ ենք հայտարարել, որ Երևանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար, ու ես վստա՛հ եմ, որ արդյունավետ համագործակցելով, անհրաժեշտության դեպքում նաև միմյանց սատարելով, մեկս մյուսին փոխադարձաբար օգնելով, մենք կարո՛ղ ենք և անպայմա՛ն կհաղթահարենք բազում խոչընդոտներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Երևանում հյուրընկալված պատվիրակությունների անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա հնամենի, բայց միշտ երիտասարդ Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:

Տոնական հյուրընկալության պաշտոնական մասին հաջորդել է Երևան ժամանած պատվիրակությունների անդամների հետ շփումը, որի շրջանակում ներկաները, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի օրվա առթիվ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքամայր Երևանին և երևանցիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում