YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ում ստուգում ապագա ոստիկանների կենտրոնացվածությունը։
Տեսանյութն արվել է Ինդիանա նահանգի Ոստիկանական ակադեմիայում, որտեղ ակադեմիայի հարակից դաշտում շարված ուսանողները ենթարկվում են «ճտի թեստի»։ Հրահանգիչն անցնում է նրանց մոտով, սեղմում ռետինե ճուտը նրանց ականջի մոտ՝ փորձելով ծիծաղեցնել։ Եթե դա ստիպում է նրանց ժպտալ, փոխել դիմախաղը, ապա համարվում է, որ նրանք փորձությունը ձախողել են։









































