Միկրոբլոգների ցանցի սեփականատեր Twitter ընկերությունը ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեին է փոխանցել 201 օգտահաշվի անվանում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները, այդ օգտահաշիվները կապված են Ռուսաստանի՝ ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձերի հետ:
Մամուլի հաղորդմամբ՝ այդ տվյալները փոխանցվել են այս շաբաթ: Այս պահին հայտնի չէ՝ միկրոբլոգում այդ օգտահաշիվներից հեռացվե՞լ են արդյոք գրառումները:









































