Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը Ֆեյսբուքի իր բաժանորդներին պատմել է տանը իր հետ տեղի ունեցած տհաճության մասին. լոգարանում պետության ղեկավարը կոտրել է քիթը:
– Տաք և հարմարավետ վաննան անցած գիշեր պարզվեց՝ շատ տաք էր և չափազանց հարմարավետ,- տեղի ունեցածը բացատրել է Յոուհանեսոնը:
Գիտակցությունը կորցնելով՝ 49-ամյա տղամարդը գլխով հարվածել է: Ճակատի քերծվածքով և կոտրված քթով նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:









































