«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին։ Տիմոշենկոն News One-ի հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իր քվեն, իր թիմի քվեն այլևս չի վստահելու մեկ ուրիշի։
Տիմոշենկոն ընդգծել է, որ արդեն հստակ կարող է ասել, որ առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի պաշտոնում։ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2019 թվականի մարտին։
Տիմոշենկոն Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցել է 2010 թվականի մարտին։ Այն ժամանակ նրան հաջողվել է դուրս գալ ընտրությունների երկրորդ փուլ, ուր նա զիջել է Վիկտոր Յանուկովիչին։











































