Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հայտնում են, որ մտադիր չեն դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից և կոչ են անում ԱՄՆ-ին իրենց հետ համաձայնեցնել Թեհրանի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը՝ շեշտելով, որ ԳՀՀԾ-ի պահպանումը անվտանգության ոլորտում բոլորի շահերին է վերաբերում:
«Մենք ԱՄՆ իշխանություններին և Կոնգրեսին կոչ ենք անում ԱՄՆ և իր գործընկերների անվտանգության համար հետևանքերը վերլուծել, մինչև ԳՀՀԾ-ն թուլացնող քայլեր ձեռնարկելը, ինչպես օրինակ պատժամիջոցների կիրառումը, որոնք համաձայնագրի շրջանակներում չեղարկվել են»,-ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ասված է երեք երկրների ղեկաարների համատեղ հայտարարությունում:










































