Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Կառավարությունը հաստատեց. մնում է արտահոսքը ռուսական մամուլում

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանության է արժանացրել հայ-ռուսական վարկային մի նոր պատմություն՝ 100 միլիոն դոլարի, որով Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերելու սպառազինություն: Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Հավանաբար մանրամասները Ռուսաստանն Ադրբեջանի համար կթողարկի իր լրատվամիջոցներից որևէ մեկի միջոցով, ինչպես արվեց 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության դեպքում:

2015 թվականի աշնանը ռուսական մամուլում, չգիտես ինչպես և ում միջոցով, հրապարակվեց այն սպառազինության ցանկը, որը 200 միլիոն դոլարով Ռուսաստանից ձեռք էր բերելու Հայաստանը: Ընդ որում, պարզ չէ, թե արդյո՞ք այդ տեղեկատվության հրապարակման համար ռուսական մեդիադաշտում որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության: Ավելորդ է ասել ռուսական պաշտոնական շրջանակներում պատասխանատվության մասին, որովհետև, ի վերջո, այդ շրջանակներից պետք է տեղեկատվությունը տրամադրված լիներ ռուսական մամուլին:

Մյուս կողմից՝ հրապարակված տեղեկատվությանը անկասկած տիրապետում էին նաև Հայաստանի պաշտոնական շրջանակներ: Հետևաբար տեղ ունի հարցը, թե արդյո՞ք ռուսական մամուլում հենց այդ շրջանակները չէին ապահովել սպառազինության մանրամասների մասին արտահոսքը: Համենայնդեպս, այդ հարցը Հայաստանում այդպես էլ չդարձավ քննարկման առարկա՝ պարզելու համար, թե ի վերջո՝ ով էր պատասխանատու փաստացի ռազմական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկատվական արտահոսքի համար:

Եվ հիմա, երբ կառավարությունը հաստատում է հերթական հայ-ռուսական վարկային համաձայնագիրը, որով պետք է ձեռք բերվի սպառազինություն հայկական բանակի համար, հարց է առաջանում, թե ով է պատասխանատու լինելու այդ համաձայնագրի, այսպես ասած, գաղտնիության համար, թե՞ շատ մոտ ապագայում ռուսական մամուլի էջերից Ադրբեջանը հանգիստ կտեղեկանա, թե ինչ սպառազինություն է ձեռք բերում Հայաստանը, և, այսպես ասած, ինչ քայլեր են պահանջվում այդ սպառազինությունը դեռևս ձեռք չբերած՝ դրա էֆեկտիվությունը չեզոքացնելու համար:

Առավել ևս, որ 200 միլիոնի պատմությունը ցույց տվեց, որ ռուսական մեդիայում շտապ բացահայտվում են մանրամասները, իսկ ռուսական ռազմարդյունաբերությունը ամենևին չի շտապում կատարել հայկական պատվերը: Այն դեպքում, երբ ադրբեջանականը կատարվում է ժամացույցի ճշգրտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում