Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հաջորդ տարվա համար Հայաստանին տրվող գումարը մեծանալու է. ԱՄՆ դեսպան

Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսն ուրախ է, որ ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը գերակա խնդիր է հռչակել և այդ ուղղությամբ քայլեր են իրականացնում: Նա այս մասին ասաց՝ Հայաստանի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության 25-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:

«Դեռևս 1992 թվականին պետքարտուղարությունում ես այն պաշտոնյան էի, որ Հայաստանի հետ կապված հարցերով էր զբաղվում եւ առաջին պաշտոնյան էի, ով հետեւում էր Հայաստանյան զարգացումներին՝ ամենօրյա կտրվածքով: Որպես օտարերկրացի, ես ավելի հստակ տեսնում եմ այն փաստերը, այն առաջընթացը, որ այս 25 տարիների ընթացքում կատարվել է եւ այդ առաջընթացում զգալիորեն մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ –ն: Այս տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ աշխատանքի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ կոռուպցիայի դեմ քայլերը եւ Կառավարության աշխատանքը հասարակությանը մատուցվող ծառայությունների հանդեպ», – նշեց դեսպանը:

Ռիչարդ Միլսի դիտարկմամբ՝ այս տարիների ընթացքում համագործակցության շրջանակում գրանցված ձեռքբերումները շատ են եղել, չնայած դեռ շատ անելիքներ կան։

Անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի տրամադրող օժանդակությանը, որը այս 25 տարիների ընթացքում կազմել է 1 մլրդ դոլար, դեսպան Միլսը նշեց, որ գումարը տարեցտարի փոփոխվում է։

«Մեր նպատակը երբեւէ չի եղել այն, որն ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես լինի, այլ փորձ է արվել օգնել ձեւավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանը զբաղվի տարաբնույթ հարցերով: Մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ գալիք տարվա ընթացքում Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաեւ գիտակցել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանում մշտապես չի լինելու», – եզրափակեց դեսպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում