23-ամյա Միշել Օլսոնը համակարգչային խաղերի լավագույն խաղացողներից մեկն է: Իհարկե, մեր օրերում շատ են նրա նմանները, սակայն նա հատկապես ուշադրության է արժանի այն պատճառով, որ ձեռքեր չունի, որոնցով կարողանա ստեղնաշարը կամ մկնիկը սեղմել: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Խաղալու համար Միշելը գլխով է հպվում ստեղնաշարին, իսկ նրա մկնիկը հատուկ ծածկույթ ունի, որն այն զգայուն է դարձնում ցանկացած հպման նկատմամբ:
Կիբեռսպորտի խաղացողների շրջանում 2001-ից ի վեր նա հայտնի է Հանդի մականվամբ: Հանդին հիմնականում խաղում է ESEA ցանցերում: