Քրդական ինքնավարության կառավարությունը մեղադրել է Բաղդադին խոշոր ռազմական գործողության նախապատրաստման մեջ՝ ուղղված Քիրկուկ նահանգի նկատմամբ վերահսկողության վերականգնմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք վտանգավոր հաղորդագրություններ ենք ստանում այն մասին, որ իրաքյան զորքերը, որոնք իրենց մեջ ներառում են Իրաքի շիայական «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» աշխարհազորը, և դաշնային ոստիկանությունը պատրաստվում են մեծ հարձակման»,-ասվում է Իրաքյան Քրդստանի կառավարության անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։
Քիրկուկ նահանգը պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, սակայն փաստացի մասամբ վերահսկվում է քրդերի կողմից։ Հանրաքվեի նախօրեին քրդերն ուժեղացրել էին Քիրկուկում իրենց աշխարազորը։ Իր հերթին Բաղդադը հայտարարել է Քիրկուկի նահանգապետին հեռացնելու և նահանգում զորքեր մտցնելու որոշման մասին։










































