Իտալիայում Հռոմի պապի հետ ճաշից հետո փախել է երկու վտանգավոր կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)։ Միջադեպը գրանցվել է Բոլոնիայում, ուր բարեգործական ճաշ է կազմակերպվել ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի։
Հայտնում է իտալական RAI հեռուստաալիքը։ Միջոցառմանը հրավիրվել են հազարավոր մարդիկ, այդ թվում նաև տեղի բանտերի բանտարկյալները։ Երբ բանտարկյալները վերադարձել են ուղղիչ հիմնարկներ, պարզվել է, որ բացակայում են նրանցից երկուսը։
Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործներն արմատներով Նեապոլից են և հանդիսանում են վտանգավոր կրկնահանցագործներ։










































