Հայոց լեզվի հետ կապված մենք ունենք խճողված երևույթ: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկմանը նշեց Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Աշոտ Տեր-Մինասյանը:
«Այս երևույթը եղել է վերուստ: Հիշենք Սևակին՝ գաղտնի չէր զորքից հետո լեզուն են մարտադաշտ նետում, ինչ չի կարողանում անել զորքը, լեզուն էր անում: Մենք այս երևույթի հետ անընդհատ բախվելու ենք»,-նշեց դոցենտը:
Տեր-Մինասյանը հիշեց, որ ժամանակին Սոս Սարգսյանը իր մտահոգությունը հայտնեց նշելով՝ եթերը իմ ազգին ստրկացրել է: