Այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով այնպես է արվելու, որ համակարգի բոլոր սպաներին բնակարաններ հատկացվեն հարմար պայմաններով:
«Մինչև այս ամսվա վերջ կավարտվեն քննարկումները և լայն հասարակությանը ես կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Բոլոր դեպքերում, խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին»,-նշեց նախարարը։










































