Թուրքիայի դատարանը Wall Street Journal-ի թղթակից Այլա Ալբայրակին հեռակա կարգով դատապարտել է 2 տարվա և 1 ամսվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով նյութերից մեկում հաջակցություն քուրդ գրոհայինների քարոզչության մեջ։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
«Դա անհիմն քրեական մեղադրանք է և դաժան, անհամապատասխան համոզմունք ընդդեմ Wall Street Journal-ի։ Այդ հոդվածի միակ նպատակը եղել է օբյեկտիվ և անկախ տեղեկատվություն տրամադրելը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Եվ մեզ դա հաջողվել է»,-հայտարարել է պարբերականի գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը։
Ալբայրաքն անձամբ գտնվում է ԱՄՆ-ում և մտադիր է բողոքարկել վճիռը։ Լրագրողի կարծիքով՝ Էրդողանի ղեկավարումը Թուրքիայում վատացրել է երկրում ԶԼՄ-ների ազատությանն առնչվող իրավիճակը։











































