Վարչապետի խորհրդական Արմեն Ավակյանը այսօր մասնակցում էր «Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովին»: Նման միջոցառումները, նրա խոսքով, նախատեսված են բիզնեսների՝ իրար հետ շփման, ցանցերի ստեղծման համար:
«Այս տիպի ֆորումները կազմակերպված են մտքեր փոխանակելու համար: Փոխվում են սերունդները, փոխվում է շուկան, փոխվում է աշխարհը, և ըստ այդմ՝ բիզնեսի կառավարումը պետք է փոխվի, ռևոլյուցիա ապրի»,- ասաց նա:
Մեր հարցին, թե արդյոք այս մեկ տարվա ընթացքում հնարավոր եղե՞լ է կառավարման մոդելում փոփոխություն մտցնել, վարչապետի խորհրդականը նշեց, որ կառավարման մոդելում փոփոխությունը երևում է ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում:
«Սերունդները փոխվում են, միլենիում սեգմենտը, որ եկել է, 85-2000 թվականին ծնվածները ունեն այլ տրամաբանություն: Մեր սերունդը մի փոքր ագրեսիվ է՝ բիզնես տրամաբանությունից ելնելով»,- ասաց նա:









































