Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստում հարցաքննվեցին գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ: Նշենք, որ դատարանում արդեն իսկ հարցաքննվել են վկաները, ուսումնասիրվել են գործում առկա ապացույցները:











































