ԱԺ «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես, միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը պիտի քննարկի ու համապատասխան եզրակացություն տա:










































