ԱՄՆ նախագահի վարչակազմը կոնգրես է ուղարկել միգրացիոն օրենսդրությունում փոփոխություններին առնչվող նոր առաջարկներ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան օրենսդրության հարցերով տնօրեն Մարկ Շորթը։
Նոր առաջարկներում նախատեսված է աշխատանքային միգրանտների ստուգման համակարգի ներմուծում, միգրացիայի հարցերով զբաղվող դատավորների թվի ավելացում և վիզային հարցերի ընդհանուր կանոնակարգում։
Բացի այդ, Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրաժարվել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունից, որի համար ծրագրվում է ստեղծել հատուկ հիմնադրամ։
Անօրինական ներգաղթյալների հարցը եղել է Թրամփի նախընտրական արշավում հիմնականներից մեկը, սակայն նրան չի հաջողվում անցկացնել իր նախաձեռնությունները կոնգրեսում՝ ձայների սղության պատճառով։











































