Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածուին չի աջակցի

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրիկ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին չի աջակցի ՀՀԿ-ական 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանին:

«Գորիսը թեկնածուների առումով  նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»,-մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե դե՞մ եք երիտասարդ թեկնածուին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Նենց չի, որ դեմ եմ, կողմ եմ: Ամեն դեպքւմ տառապյալ փորձը կա»:

Ճշտող հարցին, չե՞ք աջակցի, Խաչատրյանը ավելացրեց. «Իհարկե, ոչ»:

Հիշեցնենք, որ Առուշանյանի և Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները վաղուց լարված են: Երեք տարի առաջ Խաչատրյանի մերձակա շրջապատի անձանցից մեկը ծեծի էր ենթարկել Առուշանյանին պատկանող խանութի աշխատակիցներից մեկին, և Առուշանյանը ոստիկանությունում տվել էր Դերենիկ Ղևոնդյանի անունը, ասելով, որ նա ծեծի է ենթարկել  աշխատողներից մեկին:  Դերենիկ Ղևոնդյանը  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է:

Հիշեցնենք նաև, որ Առուշ Առուշանյանը Սյունիքում հայտնի գործարար, «Առանցք» ընկերության սեփականատեր Գագիկ Առուշանյանի որդին է: Առուշ Առուշանյանն իր հերթին «Գորմետալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Ինչպես հայտնի է՝ նա խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, գրավել երրորդ տեղը, սակայն ԱԺ չհասավ ընտրություններից հետո իր հաղթանակի առթիվ խնջույքի ժամանակ մարդ ծեծելու պատճառով: Նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, շատ լավ հարաբերությունների մեջ է մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում