Հարսանիքից մեկ տարի անց Վալերի Մելաձեի դուստրը՝ Ինգան, վերջապես հայտնել է ամուսնական կյանքի անցնելու մասին։ Նրա հանրահայտ հայրիկն անհամբերությամբ սպասել է հանդիսավոր միջոցառմանը՝ բազմիցս հայտարարելով, որ դստեր հարսանիքը «վավեր» չի ճանաչում, քանի դեռ բաժակ չի բարձրացրել երիտասարդների համար։ Տոնակատարությունն անցել է Մարոկկոյի գոլֆ ակումբներից մեկում։ Մարոկկոն փեսայի՝ Նորի Վերգիզի հայրենիքն է։ Այս մասին հայտնում է 7days պորտալը։
Արարողության առիթով Ինգայի ծնողները՝ Վալերին ու Իրինան, ովքեր ամուսնալուծված են, վերամիավորվել են։ Նրանց սեղանի մոտ էին տեղավորվել նաև նրանց մյուս երկու ընդհանուր դուստրերը՝ Սոֆիան և Արինան։
Վալերիի ներկայիս կինը՝ Ալբինա Ջանաբաևան, հասկանալի պատճառներով չէր հրավիրվել։













































