Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Մեր պորտալարն այնտեղ է. միջուկային պատերազմ էլ լինի, պետք է ԵՄ-ի հետ փաստաթուղթը ստորագրենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

– Պարոն Շիրինյան, նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը։ Այս պահի դրությամբ աշխարհաքաղաքական գործոնները, այդ թվում՝ Ռուսաստանի հնարավոր խոչընդոտը, ինչքանո՞վ են ձեզ հավանական թվում։

– Մեր հոգեկան հիվանդության խնդիրը պետք է վերանա։ Ես ասում եմ՝ նույնիսկ եթե միջուկային պատերազմ լինի, այդ փաստաթուղթը պետք է ստորագրենք։ Նախ՝ դա անհրաժեշտ է մեր ինքնության, մեր քաղաքակրթական կողմնորոշման համար։ Մենք ինչ աշխարհաքաղաքական ընտրություն էլ անենք՝ մեր մշակույթը եվրոպական է։ Մենք հիմա Եվրոպա չենք գնում, Եվրոպան է գալիս, հույները, մենք, հռոմեացիները եվրոպական ենք եղել ի սկզբանե։ Սա այնպիսի բան է, որ ոչ մի քաղաքական պարագա չպետք է մեզ արգելի։ Մեր բարեկամ-հարևանները պետք է համակերպվեն մեր բնավորությանը, իսկ մեր բնավորությունը ինքնուրույն քաղաքականություն վարելն է։ Դա որևէ մեկին՝ ո՛չ Ռուսաստանին, ոչ էլ Չինաստանին չի խանգարում։ Այդ հարցն ընդհանրապես չպետք է դնել, իսկ եթե դնում են՝ թող ռուսները մտածեն, մենք անպայման պետք է ստորագրենք այդ փաստաթուղթը։

– Խոչընդոտներից մեկը կարո՞ղ է լինել այն, որ Ադրբեջանն էլ է ակտիվացել այդ ուղղությամբ։ Ալիևն ընդհուպ նշել է, որ իրենց համար Եվրամիությունը առաջնահերթություն է։

– Ինձ թվում է՝ հարցը Ադրբեջանը չէ, խնդիրը Հայաստանի իշխող դասակարգն է։ Ինչքան մենք մերձենանք Եվրոպայի հետ, այնքան ավելի քիչ կկարողանանք ընտրություն կեղծել։ Հայաստանի էլիտայի վերարտադրության իմաստով Եվրոպայի հետ մերձեցումը բացարձակ ձեռնտու չէ, բխում է կլանների, բայց ոչ պետության շահերից։ Այստեղ ոչ այնքան Ռուսաստանի, ոչ էլ Ադրբեջանի հարցն է։

Բացի այդ՝ չեմ կարծում, թե Ալիևը գնա որևէ փաստաթղթի ստորագրման։ Չնայած դա իրենց գործն է. ընդհանրապես մի բան ասեմ՝ եթե դուք Եվրոպայի հետ մերձենում եք, պետք է ոչ թե ժողովրդավարության մանիպուլյացիաներ անեք, այլ ժողովրդավար դառնաք։ Արդյոք դա ձեռնտո՞ւ է Ալիևին։ Եթե Ալիևի համար թրքականությունը միություն է, մեզ համար դա ատելի բան է։ Մենք եվրոպական պետություն ենք, մեր պորտալարն այնտեղ է։ Ում ձեռնտու չէ՝ թող հրաժարական տա, մենք պետք է անպայման գնանք այնտեղ։

– Ասացիք՝ խնդիրն այդքան Ռուսաստանը չէ, բայց չե՞ք կարծում, որ այդ համաձայնագրի ստորագրման նախօրեին Հայաստանում ակտիվանում է 5-րդ շարասյունը։

– Ես 5-րդ շարասյունն այս պահին չեմ մատնանշի, որովհետև մտածողության այդ տեսակը կարող է խոչընդոտել։ Դրանց դիակի վրայով պետք է անցնել ու ստորագրել փաստաթուղթը։ Գուցե ռուսների հարց էլ կա, բայց դա ավելի շատ շահարկման իմաստով է։ Մեր մշակույթը Եվրոպայի հետ նույնական է։ Դա այն գլխից այդպես է եղել, մեր Աստվածաշունչը հիմնականում հունարեն տեքստից է վերցվել, կարելի էր վերցնել ասորերենը և այլն, բայց դա ենք վերցրել. ինչո՞ւ է այդպես։ Եվրոպան ու Հայաստանը նույնն են։ Այդ հարցը մեր էության հարցն է. ում ձեռք չի տալիս՝ թող գնան Աֆղանստան։ Ամեն ինչը Ռուսաստանի հետ են կապում, ես Ռուսաստանին երբեք չեմ պաշտպանել, բայց կարծում եմ, որ այդ փաստը հիմա շահարկում են, որ իրենց արդարացնեն։

Լուսանկարը՝ PanARMENIAN-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում